Դանիել Պոդենսե
Դանիել Պոդենսե պորտ․՝ Daniel Castelo Podence | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Դանիել Կաշտելու Պոդենսե | ||||||||||||||
Ազգությունը | պորտուգալացի | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Պորտուգալիա | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 21, 1995[1][2] (29 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Օեյրաշ, Պորտուգալիա | ||||||||||||||
Հասակ | 165 սմ | ||||||||||||||
Դիրք | վինգեր | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Վուլվերհեմպտոն | ||||||||||||||
Համար | 10 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Դանիել Կաշտելու Պոդենսե (պորտ․՝ Daniel Castelo Podence, հոկտեմբերի 21, 1995, Օեյրաշ, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, վինգեր։ Հանդես է գալիս անգլիական «Վուլվերհեմպտոն»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սպորտինգ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոդենսեն միացել է «Սպորտինգի» մանկապատանեկան ակադեմիային մինչ իր 10-րդ տարեդարձը։ ՄԻնչև այդ ֆուտբոլիստը մարզվել է «Բելենենսեշ ՖԱ»-ի ակադեմիայում[3]։ 2013 թվականից Դանիելը սկսել է հանդես գալ «Սպորտինգ Բ»-ի կազմում, որտեղ իր դեբյուտը նշել է փետրվարի 3-ին՝ Սեգունդա Լիգայի շրջանակներում կայացած «Մարիտիմո Բ»-ի դեմ խաղում։ Նա այդ խաղում փոխարինել է Բրումային[4]։
Պորտուգալական ակումբի հիմնական թիմի կազմում Դանիել Պոդենսեն իր առաջին հանդիպումը անցկացրել է 2014 թվականի դեկտեմբերի 29-ին՝ մասնակցելով Պորտուգալիայի լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Վիկտորիա ՖԱ»-ի դեմ հանդիպմանը[5]։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ «Սպորտինգի» հաղթանակով<։
2016-17 մրցաշրջանը ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է եկել «Մորեյրենսե»-ի կազմում[6]։ Թիմի կազմում իր նորամուտի հանդիպումը նա անցկացրել է 2016 թվականի սեպտեմբերի 17-ին «Էստորիլ Պրահա»-ի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը պորտուգալական թիմի կազմում Պոդենսեն խփել է հոկտեմբերի 29-ին «Տոնդելա ՖԱ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով[8]։ Դեկտեմբերի 4-ին Դանիել Պոդենսեն իր հեղինակած երկու գոլերով օգնել է թիմին հաղթել «Նասիոնալ ՖԱ»-ի դեմ խաղում(3-1)[9]։
2017 թվականի հունվարին Պոդենսեն կրկին հրավիրվել է «Սպորտինգ»` թիմի գլխավոր մարզիչ Ժորժի Ժեզուշի կողմից[10]։
«Օլիմպիակոս»
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հուլիսի 9-ին Դանիել Պոդենսեն տեղափոխվել է հունական «Օլիմպիակոս»՝ թիմի հետ կնքելով հնգամյա պայմանագիր[11]։ Նոր թիմի կազմում իր առաջին հանդիպումը անցկացրել է օգոստոսի 9-ին՝ մասնակցելով ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի խաղարկության որակավորման 3-րդ փուլի շրջանակներում կայցած «Լյուցերն ՖԱ»-ի դեմ խաղին, որն ավարտվել է 4-0 հաշվով՝ հունական թիմի հաղթանակով[12]։ Նույն ամսում նա նաև խփել է իր առաջին գոլը «Բըրնլիի» դեմ խաղում(4-2)[13]։ Դասնիելը Հունաստանում անցկացրած իր առաջին մրցաշրջանում դարձել է ութ գոլի հեղինակ[14], իսկ թիմը դարձել է Հունաստանի Սուպերլիգայի փոխչեմպիոն[15]։
2019 թվականի սեպտեմբերի 19-ին պորտուգալացի ֆուտբոլիստը օգնել է թիմին ոչ-ոքի խաղալ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայացած «Տոտենհեմի» դեմ խաղում(2-2)[16]։ Նա գոլի հեղինակ է դարձել 44-րդ րոպեին։
«Վուլվերհեմպտոն»
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունվարի 30-ին Դանիել Պոդենսեն տեղափոխվել է Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Վուլվերհեմպտոն»։ Տրանսֆերն արժեցել է 16.9 միլիոն ֆունտ-ստեռլինգ, իսկ պայմանագիրը կնքվել է 4.5 տարով[17][18]։ Թիմի կազմում իր առաջին հանդիպումն անցկացրել է «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում տեղի ունեցած «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 0-0 հաշվով[19]։ Եվրոպական առաջնություններում իր դեբյուտը նշել է փետրվարի 27-ին՝ մասնակցելով և երկու գոլային փոխանցում կատարելով ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչում կայացած իսպանական «Էսպանյոլի» դեմ խաղում։ Այդ հանդիպումն ավարտվել է 3-2 հաշվով՝ անգլիական թիմի պարտությամբ[20]։
Պոդենսեն ճանաչվել է 2020 թվականի դեկտեմբերի 15-ին «Չելսիի» դեմ կայացած հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, որի ընթացքում նա խփել է իր թիմի առաջին գոլը, իսկ հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով՝ «Վուլվերհեմպտոնի» հաղթանակով[21]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի սեպտեմբերին Դանիել Պոդենսեն առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի ազգային հավաքական՝ մասնակցելու Եվրո 2020ի որակավորման փուլի Սերբիայի և Լիտվայի հավաքականների դեմ խաղերին[22]։ Հավաքականի կազմում իր առաջին հանդիպումն անցկացրել է 11 ամիս անց՝ 15 րոպե անցկացնելով ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի խաղարկության շրջանակներում կայացած Շվեդիայի հավաքականի դեմ խաղում։ Նա փոխարինել է Ժուան Ֆելիքսին, իսկ հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով՝ պորտուգալացիների հաղթանակով[23]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Այլ | Արդյունք | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Սպորտինգ Բ | 2012–13 | Սեգունդա Լիգա | 6 | 0 | — | — | — | 6 | 0 | |||
2013–14 | Սեգունդա Լիգա | 4 | 0 | — | — | — | 4 | 0 | ||||
2014–15 | Սեգունդա Լիգա | 31 | 3 | — | — | — | 31 | 3 | ||||
2015–16 | ԼիգաՊրո | 38 | 6 | — | — | — | 38 | 6 | ||||
Արդյունք | 79 | 9 | — | — | — | 79 | 9 | |||||
Սպորտինգ | 2014–15 | Պրիմեիրա Լիգա | 0 | 0 | 2 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 6 | 0 |
2015–16 | Պրիմեիրա Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
2016–17 | Պրիմեիրա Լիգա | 13 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 13 | 0 | |
2017–18 | Պրիմեիրա Լիգա | 12 | 0 | 4 | 0 | 3 | 0 | 1 | 0 | 20 | 0 | |
Արդյունք | 25 | 0 | 6 | 0 | 8 | 0 | 1 | 0 | 40 | 0 | ||
Մորեյրենսե (վարձավճար) | 2016–17 | Պրիմեիրա Լիգա | 14 | 4 | 1 | 0 | 3 | 0 | — | 18 | 4 | |
Օլիմպիակոս | 2018–19 | Հունաստանի Սուպերլիգա | 27 | 5 | 2 | 2 | — | 12 | 1 | 41 | 8 | |
2019–20 | Հունաստանի Սուպերլիգա | 15 | 3 | 0 | 0 | — | 12 | 2 | 27 | 5 | ||
Արդյունք | 42 | 8 | 2 | 2 | — | 24 | 3 | 68 | 13 | |||
Վուլվերհեմպտոն | 2019–20 | Պրեմիեր Լիգա | 9 | 1 | 0 | 0 | — | 4 | 0 | 13 | 1 | |
2020–21 | Պրեմիեր Լիգա | 24 | 3 | 0 | 0 | 1 | 0 | — | 25 | 3 | ||
2021–22 | Պրեմիեր Լիգա | 7 | 0 | 0 | 0 | 2 | 2 | — | 9 | 2 | ||
Արդյունք | 40 | 4 | 0 | 0 | 3 | 2 | 4 | 0 | 47 | 6 | ||
Կարիերայի արդյունք | 200 | 25 | 9 | 2 | 14 | 2 | 29 | 3 | 252 | 32 |
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային հավաքական | Տարի | Խաղ | Գոլ |
---|---|---|---|
Պորտուգալիա | 2020 | 1 | 0 |
Արդյունք | 1 | 0 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սպորտինգ»
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պորտուգալիայի առաջնության չեմպիոն - 2014-15
- Պորտուգալիայի լիգայի գավաթի խաղարկության չեմպիոն - 2017-18
«Մորեյրենսե»
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պորտուգալիայի լիգայի գավաթի խաղարկության չեմպիոն - 2016-17
«Օլիմպիակոս»
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունաստանի Սուպերլիգայի չեմպիոն - 2019-20
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Óca, João Pedro (2020 թ․ մայիսի 10). «Podence: "Era irreverente, mandei o Jesus 'dar uma curva'"» [Podence: "I was a maverick, I told Jesus to ‘take a hike’"] (պորտուգալերեն). Mais Futebol. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Marítimo B-Sporting B, 0–0: Desperdício dita nulo» [Marítimo B-Sporting B, 0–0: Inefficiency equals zero]. Record (պորտուգալերեն). 2013 թ․ փետրվարի 3. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Sporting "secundário" vence em Guimarães» ["Supporting" Sporting win in Guimarães]. Diário de Notícias (պորտուգալերեն). 2014 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Daniel Podence no Moreirense por empréstimo do Sporting» [Daniel Podence in Moreirense on loan from Sporting] (պորտուգալերեն). SAPO. 2016 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Gouveia, Ricardo (2016 թ․ սեպտեմբերի 17). «Estoril-Moreirense, 2–0 (destaques)» [Estoril-Moreirense, 2–0 (highlights)] (պորտուգալերեն). Mais Futebol. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Moreirense vence em Tondela e deixa lugares de descida» [Moreirense win in Tondela and leave relegation zone]. Diário de Notícias (պորտուգալերեն). 2016 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Ferreira, Bruno José (2016 թ․ դեկտեմբերի 4). «Moreirense-Nacional, 3–1 (destaques)» [Moreirense-Nacional, 3–1 (highlights)] (պորտուգալերեն). Mais Futebol. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Leões confirmam regresso de Geraldes e Podence» [Lions confirm return of Geraldes and Podence]. Diário de Notícias (պորտուգալերեն). 2017 թ․ հունվարի 31. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Tembelis, Vasilis (2018 թ․ հուլիսի 9). Επίσημο: Στον Ολυμπιακό ο Ποντένσε [Official: Podence to Olympiacos] (հունարեն). Sport 24. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Wood, Graham (2018 թ․ օգոստոսի 9). «Olympiacos put Luzern to the sword». Agona Sport. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Johnston, Neil (2018 թ․ օգոստոսի 30). «Burnley 1–1 Olympiakos». BBC Sport. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Nicolaides, Shaun (2019 թ․ մայիսի 10). «Goals flowing for prolific Olympiacos and PAOK». Agona Sport. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Nicolaides, Shaun (2019 թ․ մայիսի 7). «European clubs prepare bids for Olympiacos stars». Agona Sport. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Johnston, Neil (2019 թ․ սեպտեմբերի 18). «Olympiakos 2–2 Tottenham Hotspur». BBC Sport. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Podence signs for Wolves». Wolverhampton Wanderers F.C. 2020 թ․ հունվարի 30. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Thompson, Peter (2020 թ․ հունվարի 30). «Wolves sign Olympiacos winger Podence in £17m deal». Goal. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Stone, Simon (2020 թ․ փետրվարի 1). «Manchester United 0–0 Wolverhampton Wanderers». BBC Sport. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Mann, Mantej (2020 թ․ փետրվարի 27). «Espanyol 3–2 Wolves (agg 3–6): Visitors through despite Jonathan Calleri hat-trick». BBC Sport. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Bysouth, Alex (2020 թ․ դեկտեմբերի 15). «Wolverhampton Wanderers 2–1 Chelsea: Pedro Neto scores late winner for Wolves». BBC Sport. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «New additions for Euro2020 qualifiers». The Portugal News. 2019 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Portugal 3–0 Sweden». UEFA. 2020 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Պոդենսե» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 21 ծնունդներ
- 1995 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Պորտուգալացի ֆուտբոլիստներ
- Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Սպորտինգ Լիսաբոնի ֆուտբոլիստներ
- Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Օլիմպիակոս Պիրեյոսի ֆուտբոլիստներ